Քրիստոսի Հարությունը հավատի, ճշմարտության և հոգևոր հաղթանակի խորհուրդն է։
Մեզ՝ հայ երիտասարդներիս համար, սա ոչ միայն հոգևոր, այլև ազգային ուղերձ է։ Հարության խորհուրդը մեզ սովորեցնում է՝ երբ պահպանում ենք մեր հավատքը, արժեհամակարգը և պատմական ինքնությունը, նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ հաղթանակը դառնում է հնարավոր։
Այս տոնը մեզ հորդորում է քայլել այն ճանապարհով, որով անցել են մեր նախնիները՝ համարձակ, համոզված և հավատով լի։
Քրիստոսի Հարությունը վկայում է. կա ՃԱՆԱՊԱՐՀ, կա ՀԱՎԱՏ, և կա ՀԱՂԹԱՆԱԿ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել