
Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է կատարվում, նշենք, որ ըստ տեղեկությունների՝ մարդկանց հետ հանդիպումներն են անգամ Աննային ու Նիկոլին դժվար տրվում. դահլիճ լցնելու խնդրի առաջ են ամեն անգամ կանգնում, ուստի ստիպված վարչական ռեսուրս են կրառում՝ սպառնալով քաղաքացիներին, թե եթե չմասնակցեն Աննայի շոուին, կզրկվեն աշխատանքից: Այնպես որ՝ եթե իսկապես Աննայի ներկայացրած թիվը «ֆեյք» չէ, ապա այն գոյացել է բացառապես սպառնալիքների ու վարչական լծակների չարաշահման հետևանքով. Աննան իր դրսի տերերին ցանկանում է ամեն գնով հավաստիացնել, որ կարողանում է հանձնարարությունները պատշաճորեն կյանքի կոչել:
Աննան խոսում է ինքնիշխանությունից ու հարատևումից՝ կարծելով, թե շուրջբոլորը հիմարներ են, իսկ միակ խելացին ինքն ու Նիկոլն են: հարատևությունից չի կարող խոսել մի մարդու «կնիկ», որը գիտակցաբար բոլորիս գլխին տիեզերական մասշտաբի ողբերգություն է բերել ու թշնամուն բավարարել՝ խոստանալով իր սև գործը մինչև վերջ հասցնել: Հենց հիմա Աննան դա է անում՝ հայ մարդուց անիմաստ բիոզանգված ստանալու նպատակով՝ ՔՊ-ի լուծը հավերժ դարձնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել