
Հայտնի է, որ ամեն անգամ, երբ ՔՊ-ի հասցեին մեղադրանքներ են հնչում՝ Արցախը կործանելու վերաբերյալ, նույն «Օմեգան» սկսում է իրեն թափ տալ ու մուննաթ գալ, թե Արցախը կործանվեց արցախյան իշխանությունների ապակառուցողականության, այլ ոչ թե ՔՊ-ի պատճառով: Ասում են ու «ձեռքերը լվանում», ասում են ու կարծում, թե ճշմարտությունը ոչ ոք չի իմանալու:
Շահրամանյանը, փաստորեն, բացահայտել է ճշմարությունն ու դրանով փաստել, որ օմեգաները Բաքվի համար այսքան ժամանակ փաստաբանություն են արել՝ Իլհամի մեղքն Արցախի ղեկավարության վրա բարդելով ու հասկացնելով, թե Բաքուն է կառուցողական կողմը եղել:
Զարմանալ պետք չէ. սուտն ու կեղծիքը, հանուն Իլհամի շահերի անբարոյականությամբ զբաղվելը հայաստանայն իշխանությունների համար սովորական առօրյայի մի մասն է, որի շնորհիվ էլ Նիկոլը մնում է իշխանության ղեկին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել