Tert.am-ը գրում է․
Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի հարցով ինձ դիմում են, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչ որ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այս մասին մամուլի ասուլիիս ժամանակ, անդրադառնալով ռեփերի՝ Հայաստանում կայանալիք համերգին և դրա համար վճարված գումարին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Գիտեմ, որ նրանք ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։