Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալը չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ, կարծում եմ՝ պատճառները տարբեր են, և կարծում եմ, որ պարոն Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, և ունենալու ենք նաև բազմաթիվ գործակցության առիթներ: Միևնույն ժամանակ ես նշեցի, որ այս ոլորտում մենք նույնպես գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ, և, կարծում եմ՝ նոր մոտեցմամբ կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքներ:

Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել