Tert.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմից շարունակում ենք ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածն, ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում  ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Արևմտյան Ադրբեջան»-ն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն է: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին:

Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն  է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել