Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան հունվարի 20-ը, երբ Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը, հատել Միացյալ Նահանգների սահմանը: Քարավանը բաղկացած է 2,000 մարդուց: Եվ սա այս օրերին դեպի ԱՄՆ սահման շարժվող միակ քարավանը չէ, գրում է New York Post-ը:

Հոկտեմբերից սկսած դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվել այսպիսի 10 քարավան:

ԱՄՆ նորընտիր նախագահը միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է և հայտնել է, որ հունվարի 20-ից հետո իրականացնելու է ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների խոշորագույն արտաքսումը:

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոն  լրագրողներին ասել է, որ «կողմ չէ» Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին:

A migrant carries his son while walking in a caravan bound to the northern border with the U.S., in Huixtla, Mexico January 3, 2025.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել