Այն, որ Բորիկը չի զղջում իր կատարած ընտրության համար, բնական է. չլիներ Նիկոլը, հիմա որտե՞ղ էր լինելու Թևանյան Անդոյի պուճուրը, և բացարձակապես կապ չունի, որ 2018-ին կատարած ընտրության պատճառով չկա Արցախը, իսկ շուտով չի լինելու նաև Հայաստանը. Իլհամի հայտարարություները լավատեսության հիմքերմչեն տալիս:
Բայց առավել ուշագրավ է Բորիկի՝ Թևանյան Անդոյին փառաբանելու մոլուցքը: Անդոյին ընդդիմադիր հուժկու շարժումների լիդերների հետ համեմատել կարող էր թերևս միայն նրա «նվիրյալ» ֆանատը (Բորիկն իրականում ոչ մեկի ֆանատն էլ չէ, ուղղակի փող է աշխատում) կամ խելապակաս մեկը: Դա նույնն է, ինչ Բորիկին մեկը համեմատի ասենք Լարի Քինգի հետ: Ինչքան Բորիկն է Լարի Քինգ, այնքան էլ Անդոն՝ ընդդիմության լիդեր…
Ինչ վերաբերում է Սերժ Սրագսյանի ու նրա քաղաքական թիմի հասցեին հնչեցրած անբարո մեղարդրանքներին, ապա բոլորի աչքի առաջ է ընդդիմության դրսևորած վարքը ընդդիմադիր շարժումների ժամանակ. կոնկրետ ՀՀԿ-ն միշտ եղել է իրադարձությունների կիզակետում, պայքարել է ուժերի ներածին չափով, իսկ Սարսգայնին ամենամոտ կագնած մարդկկ միայն վերջերս են դուրս եկել կալանավայրերից, որտեղ հայտնվել էին Նիկոլի դեմ տարված պայքարի պատճառով:
Իսկ Բորիկն ինչո՞ւ ճաղավանդակներից անդին չի հայտնվել: Իմունիտե՞տ ունի: Իսկ ո՞վ է դա նրան շնորհել: Երևի Թևանյան Անդոն, որ խաղեր է տալիս Նիկոլի գծագրած սցենարով՝ արհեստական շնչառություն հաղորդելով ՔՊ-ին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3586
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել