Գիտեմ դու ամոթ չունես, լեզվիդ տակ ոսկոր չկա, ինչ էշություն, տխմարություն ասես անցած յոթ տարիներին ու դրանից առաջ դուրս ես տվել, քո արածը, քո հանձնածը, մեղքերը եւ դավաճանությունները տարիներ շարունակ գցում ես ուրիշների գրպանը։ Ձեռագիրդ եւ անամոթությունդ սահման չունի։ Ստախոս, թուրքի խամաճիկ սրիկա։ Քեզ ասելիք չունեմ։ Դիմում եմ բոլոր նախկին արտգործնախարարներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Արցախի հարցով հատուկ հանձնակատարին, բոլորին, որ եղել են գործընթացի մասնակից, լավ, դուք եւս ամոթ չունե՞ք, ինչու՞ եք լռում, դուք հո գիտեք, որ բանակցվում էր Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ։ Ինչու եք լռում, հակադարձեք, թե դա միայն մենք պիտի անենք, բա դուք ինչ մեխի գլուխ եք, դուք եւս ամոթ չունե՞ք, ձեր անցած ճանապարհի, տարիների տքնաջան աշխատանքի վրա է էս չմոն ցեղ շպրտում, 30ամյա հաղթած մեր ժողովրդի պատմության վրա է ցեխ շպրտում։ Պրոֆեսիոնալ թասիբ, պատվախնդրություն չունե՞ք, մինչեւ ե՞րբ եք լռելու։ Էս ինչ համազգային լռություն է։ Իմացեք, դուք խոսեք-չխոսեք, մենք խոսելու ենք, կետ առ կետ սրիկայի ստերը մերկացնելու ենք։ Չկասկածեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=2348382085518354&id=100010397556977&mibextid=wwXIfr&rdid=OBfhLDmUwdiJWDbs#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել