Դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը` գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն, որն այցելել է ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել