ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմիններն անցյալ ֆինանսական տարում հեռացրել են ավելի քան 270,000 միգրանտի: Այս մասին ասված է ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինների (ICE) հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները լքելու հարկադրվածների մեծ մասը ապօրինի հատել էր հարավային սահմանը, նրանց մոտ մեկ երրորդը քրեական դատվածություն է ունեցել կամ ենթարկվել է քրեական հետապնդման։

Ներգաղթի պաշտոնյաները 192 երկիր են վերադարձրել 271,484 միգրանտների, ինչը գրեթե կրկնապատկում է 2023 թվականի տվյալները՝ 142,580: Արտաքսման մակարդակը ամենաբարձրն է եղել 2014 ֆինանսական տարվանից ի վեր՝ այդ տարի երկրից հեռացվել է մոտ 316,000 միգրանտ:

Նշենք, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է սկսել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան: 

Ինչպես հայտնում է  IFI-ն, Բայդենի պաշտոնը ստանձնելուց հետո սահմանի ապօրինի հատումները աճեցին, թեև վերջին տարվա ընթացքում կտրուկ անկում ապրեցին այն բանից հետո, երբ նրա վարչակազմը խստացրեց ապաստան հայցելու կանոնները: Հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում 11-15 միլիոն մարդ անօրինական է ապրում:

Թրամփը և նրա կողմնակիցները պնդում են, որ այդ թիվը շատ ավելի մեծ է:

Նրանցից շատերն առանց թույլտվության աշխատում են և վճարում հարկեր՝ հաճախ կատարելով դժվար կամ վտանգավոր գործեր, որոնք քաղաքացիները չեն ցանկանում անել:

Թրամփի խոստացված ճնշումների հակառակորդները ասում են, որ տնտեսությունը կարող է տուժել, եթե նա փորձի արտաքսել անօրինական միգրանտներին իր առաջարկած մասշտաբով և ասում են, որ դա կստեղծի աշխատուժի պակաս բնակարանային, գյուղատնտեսության և սոցիալական խնամքի ոլորտում:

Տնտեսագետներն ասում են, որ նման դեֆիցիտը կխթանի գները և կխաթարի գնաճը նվազեցնելու Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել