Լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի նորանշանակ մարզպետ դարձած նախկին նիկոլական պատգամավոր Առուշանյան Դավոն վստահեցրել է, որ չնայած անթերի ղեկավար չի լինում, բայց ինքը կոնկրետ Նիկոլի աշխատանքից ու գաղափարախոսությունից շատ գոհ է:
Ակնհայտորեն ոգևորված Առուշանյան Դավոյի հայտարարությունը պետք է գնահատել որպես Նիկոլին ուղղված ոռմտնոցի. գիտի՝ անպայմանորեն իր ասածները տեղ կհասնեն ու Նիկոլը կշոյվի: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Դավոն գոհ երկրի ներկայիս վիճակից, որը հետևանք է Նիկոլի աշխատանքի ու գաղափարախոսության՝ զերծ «իզմ»-երից:
Որպես մարդ Դավոն իր հոգու խորքում շատ լավ հասկանում է, որ Նիկոլից ավելի մունդռիկ ղեկավար հայոց պատմութան մեջ երբեք չի եղել, բայց քանի որ այդ մունդռիկն իրեն նախ՝ պատգամավոր, ապա՝ մարզպետ է շինել, պետք է գովաբանել հատկապես այն, ինչից Նիկոլն ամենից շատ է կաղում. Նիկոլի թույլ կողմը թուրքերն են, որոնցից էլ ՔՊ-ի գաղափարախոսությունն է բխում, հետևաբար՝ պետք է գովաբանել հենց այն, ինչն ամենից քիչն է արժան գովեստի, որ հնարավորինս Նիկոլի ականջը լավ շոյվի:
Հաճախ է խոսվում այն մասին, թե ով է մեղավոր ազգին պատուհասած աղետներրի համար: Որպես կանոն բոլորը միաձայն պնդում են՝ Նիկոլը: Իրականում, սակայն, Նիկոլից ոչ պակաս մեղավոր են դավիթառուշանյանները, որոնք ոռմտնոցիի հարցում չունեն հավասարը, ուստի երբ գա պատասխանատվության պահը, Նիկոլի բանտախցում պետք է հայտնվեն նաև նրան քծնողները, որոնց կեցվածքը ոգևորել ու օգնել Նիկոլին ազատորեն վաճառել հայրենիքն ու ազգին հանձնել Իլհամի քմահաճույքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել