168.am-ը գրում է․
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Հովհաննես Հարությունյանն ու Վաչե Տերտերյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը Շիրակի նախկին մարզպետն էր, իսկ Վաչե Տերտերյանը փոխնախարար է 2005թ.-ից
Առաջիկա օրերին, 168.am-ի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից կազատվեն մյուս երկու փոխնախարարները ևս՝ Քրիստինե Ղալեչյանն ու Արմեն Սիմոնյանը:
Այս պահին առկա տեղեկության համաձայն՝ պաշտոնավարումը կշարունակի Նարեկ Մանուկյանը՝ Դավիթ Խուդաթյանի մտերիմը:
Փաստորեն ՏԿԵՆ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանն իր գործընկերոջ՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի պես չի ցանկանում աշխատել գործող փոխնախարարների հետ, և ըստ էության նրանց քարտ-բլանշ է տրված բացառապես սեփական թիմերով աշխատելու համար:
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը ևս աշխատանքից ազատեց բոլոր փոխնախարարներին: Թափուր հաստիքները համալրված չեն սակայն մինչ օրս: