168.am-ը գրում է․

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Գարեթ Ուորդը հանդիպմանն ընդառաջ հրաժարվել է մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Նախօրեին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Միացյալ Թագավորության կառավարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ «Վրաստանի իշխանությունները սկսել են համակարգված ճնշումներ ցույցերի մասնակիցների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության նկատմամբ՝ հետևելով «Վրացական երազանք» կուսակցության՝ դեպի եվրոպական ապագան երկրի առաջընթացը կասեցնելու հանրային հակազդեցությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել