Բաքուն ողջունում է ռուսական ներդրումները «Ղարաբաղի վերականգնման» գործում և ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններ տարածաշրջանում:  Այս մասին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։

«Սա «ԿամԱԶ» սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի (Ջրական) շրջանում, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես... Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների գալուն», - ասել է Ալիևը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է   Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, սակայն իրականում դա զանգվածային ռազմական ագրեսիա էր: Սեպտեմբերի 20-ին Բաքուն և Ղարաբաղը ռուս խաղաղապահների օգնությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2024 թվականի հունվարի 1-ից  Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Դրանից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել