Հավանաբար գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից: Այս մասին լրագրողներին հայտնեց Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ հենց ամսի 20-ին, նա պատասխանեց. «Ազգային ժողովի նիստն այդ օրն է»:
Ըստ նրա, հավանական է, որ անձեռնմխելիությունից զրկելուց հետո Հովիկ Աղազարյանին նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել