ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով ձերբակալվել է Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացի, հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ հաղորդագրությունում նշվում է, որ Ուզբեկստանի քաղաքացու կողմից Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ նյութի պայթեցման հետևանքով է զոհվել 1970-ին ծնված գեներալ Կիրիլովը և 1983-ին ծնված օգնական Ի. Պոլիկարպովը:

Ձերբակալված անձը պատմել է, որ իրեն հավաքագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները:

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Կիրիլովը ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել