Աննա Սեդոկովայի նախկին ամուսինը՝ 32-ամյա բասկետբոլիստ Յանիս Տիման, երգչուհու ծննդյան տարեդարձից հետո ինքնասպան է եղել։ Նախնական տվյալներով մարզիկի դին հայտնաբերվել է բազմահարկ շենքի շքամուտքում։ Նրա մարմնի կողքին հեռախոս է եղել, իսկ էկրանի վրա՝ «Զանգեք Աննային» արտահայտությունը։
Ողբերգությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ զույգն ամուսնալուծվել էր։ Բաժանումը ծանր ազդեցություն ունեցավ բասկետբոլիստի վրա։ Սեդոկովան ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է «երկար, երջանիկ, բայց շատ դժվար հարաբերություններից»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել