2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։ Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել