Վրաստանում սկսվել են նախագահական ընտրությունները: Երկրի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիան խորհրդարանի շենքում: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված։

Ընտրական գործընթացն ընթանում է խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդիմադիրների բողոքի ցույցի ֆոնին։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի դեպքում չեն կարող լինել լեգիտիմ նախագահական ընտրություններ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել