Հայտարարելով, որ ՌԴ-ն այսպես թե այնպես հեռանում է տարածաշրջանից, իսկ իրենք դրա հետ կապ չունեն՝ «Լամա Ռուբոն» որպես դրա ապացույց մատնացույց է արել Արցախից ռուս խաղաղապահների հեռացումն ու պնդել, թե բնավ հայաստանյան իշխանությունները չէ, որ հեռացրել են ռուսներին այնտեղից:

Միանգամից հարց էառաջանում՝ իսկ Պրահայում ո՞վ ճանաչեց Արցախը որպես ադրբեջանցիների պապենական տարածք՝ Հայաստանը փաստացի ագրեսոր դարձնելով: Հիշեցնենք, որ այդ դավաճանական ակտից հետո տեղի ունեցավ Արցախի բլոկադան, որին հաջորդեցին հայտնի ողբերգական դեպքերը: Այսինքն՝ Նիկոլը, խաղալով Իլհամի հետ, դուրս դրեց ՌԴ-ին խաղից. Արցախի՝ վիճելի տարածք լինելու կամ կարգավիճակի հարցի բաց լինելու հիմքով էին ռուսներն այնտեղ զորք մտցրել 2020-ին:

Իհարկե, հանուն արդարության պետք է արձանագրել, որ ռուսների՝ Արցախից դուրս գալը բացառապես Նիկոլի կամայականության հետևանք չէր, բայց փաստ է, որ Նիկոլը նպաստել է դրան՝ փոխարենը հակառակն անելու. կյանքը ցույց տվեց, որ ռուսների՝ Արցախում լինելն ավելի շատ մեզ էր պետք, քան որևէ մեկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել