ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառների ու ոստիկանականների միջև տեղի ունեցած բախումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց այս իշխանության իրական երեսը: Ինչպես վկայել են հալածված մսավաճառները, խնդիրը մորթի վայրի հարցն է. պետությունը սպանդանոցի միսն է թույլատրում վաճառքի հանել,մինչդեռ ԳՈւմ-ի մսավաճառները, ըստ Ոստիկանության, այդպես չեն վարվել: Ինչպես նշել է մի մսավաճառ, երբ իրենք փորձում են հասնել սպանդանոցներ, դա դառնում է անհնարին այն պատճառաբանութամբ, թե տեղ չկա: Մարդիկ էլ ստիպված իրենք են իրենց անասունը մորթում, որ օրվա հացի փող անեն, սակայն ապրանքը վաճառել չեն թույլատրում: Բողոքներին էլ ի պատասխան ասում են՝գնացեք վերևներ:

Սա նշանակում է, որ գործ ունենք հերթական անկազմակերպ թավաքյալիության հետ: Հարց է առաջաում՝ եթե սպանդանոցներում տեղ չկա, իսկ վաճառքի ենթակա է համարվում բացառապես սպանդանոցային միսը, ինչո՞ւ պետությունը չի լուծում բավարար թվով սպանդանոցներ ունենալու հարցը՝ չոքելով մսավաճառների բկին, որոնք լավ օրից չէ, որ հայտնվել են շուկայում: Թե՞ գործարանների թիվն այնքան շատ է, որ միս վաճառելու փոխարեն մարդիկ կարող են այլ տեղ աշխատել ու օրվա ապրուստ վաստակել: Ո՞ւր են գնալու այդ մարդիկ, եթե պետությունը նրանց այլընտրանք չի առաջարկում:

Մյուս կողմից՝ Նիկոլը չի՞ մտածում, որ այս քայելրով սեփական վարկանիշի հերն է անիծում, թե՞ վրեժ է լուծում ժողովրդից, որ իրեն է՛լ չեն ընտրում: Ասում էր, չէ՞, գալու է վրեժի ժամանակը, հիմա, երևում է, այդ վրեժը Նիկոլը քաղաքացիներից է առնում՝ իրեն «բարի քյալլա» չասելու համար:

Մնում է սպասել ու տեսնել՝ ԳՈւմ-ում ստեղծված իրավիճակի մասին գոնե մի ստատուս լհամենա գչրել, թե՝ ոչ, որ մարդիկ իմանան՝ ինչ է գալիս գլխներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել