Թուրքիան պատրաստ է հարձակվել իսրայելական օդուժի վրա Սիրիայի երկնքում, եթե Իսրայելը որոշի աջակցել քրդական ուժերին: Այս մասին գրում է Yeni Şafak պարբերականը։
«Եթե Իսրայելը որոշի նման գործողություններ ձեռնարկել, ապա մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ու կործանիչները պատրաստ են ոչնչացնել դրանք»,- ասվում է հրատարակության մեջ։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ քրդերը դիմել են Իսրայելի պաշտպանությանը՝ խնդրելով օգնել նրանց դիմակայել թուրքամետ ուժերին, որից հետո Թուրքիան Իսրայելին հասկացրել է, որ «չի հանդուրժի նման միջամտությունը»։
Պարբերականը պնդում է, որ ինքնաթիռների ոչնչացման հրամաններն արդեն տրվել են թուրքական բանակի գլխավոր շտաբին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել