Դեռեւս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռեւս չկա: Նախարարությունից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ: ԱՆ խոսնակը նախ զարմացավ մեր հարցից․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»:

Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռեւս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել