Մուրազի Բորիկը մեղադրել է ընդդիմությանը՝ արևմտյան երկրների հետ հայաստանյան ներքաղաքական կյանքի թեմայով երկխոսություն վարելու կամ ասենք ԵԽԽՎ-ում ելույթներ ունենալու համար՝ հայտարարելով, որ Արևմուտքն է բերել Նիկոլին, Արևմուտքն էլ նրան պահում է, ուստի ի՞նչ իմաստ կա՝ եվրոպացիների հետ աշխատանք տանելու: Փոխարենը Բորիկն առաջարկել է աշխատաել Արևմուտքին հակառակ աշխարհաքաղաքական բևեռի հետ՝ ՌԴ-ի:

Բորկիկը, փաստորեն, իրականությունից ոչինչ չի հասկանում, նրա ուղեղը լվացել են՝ սարքելով յուրատեսակ դանիելիոանիսյան իրական Դանիին հակառակ ճամբարում: Բորիկը երևի չգիտի, որ հայաստանյան ընդդիմությունը գլխավորապես ռուսամետ դիրքերից է հանդես գալիս՝ Նիկոլին արդարացիորեն մեղադրելով հայ-ռուսական հարաբերությունները ոչնչացնելու համար: Չնայասծ սրան՝ փաստ է, որ ընդդիմությունն այդպես էլ այսքան տարի չի ստացել ՌԴ բաց աջակցությունը՝ Նիկոլի դեմ պայքարի հարցում, քանի որ ռուսները կա՛մ չեն կարողացել, կա՛մ ուղղակի չեն ցանկացել Նիկոլին լիկվիդացնել: Հայաստանում առավել ուժեղ է այսօր արևմտյան ազդեցությունը, ինչը նշանակում է, որ բացատրական աշխատռանքներ պետք է տանել հենց արևմտյան երկների հետ, նրանց ներկայացնել այն ավերի ծավալը, որ Նիկոլն է Հայաստանի գլխին բերել, համոզել, գուցե խնդրել նրան չաջակցել:

Բայց մի՞թե «հականիկոլ» Բորիկի համար մեկ չէ, թե որ ուժի աջակցությամբ հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել այս անդունդից, եթե ակնհայտ է, որ ՌԴ-ի հետ գոնե այս փուլում մեծ հույսեր կապել չի կարելի: Գուցե արևմտյան երկրների հետ տարվող բացատրական աշխատանքե՞րը կարող են օգնել՝ Նիկոլին վնասազերծելու, գուցե դա է՞լ է ելք, ինչո՞ւ չփորձել, ձեռքերը ծալած նստե՞լ:

Վա՜յ մեզ, որ բորիկները պետք է հուշեն՝ ինչ անել՝ թուրքի առաջն առնելու համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել