Սա նշանակում է, որ Հովիկի ու ՔՊ-ի միջև հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մանդատ՝ գորշ մկնիկի վերածվելու դիմաց: Նիկոլին այս փուլում գլխացավանք պետք չէ, ուստի որոշել են Հովիկի բերանը փակել հենց այս ձևով, ինչը նշանակում է, որ եթե ասենք ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը կամ Գաբրիելյան Սիսակը շարունակեն անխնա «քլնգել» Հովիկին տեսախցիկների առաջ, պատասխան չեն ստանա, իսկ առավել ազդեցիկների «քլնգոցին» Հովիկը պատասխանելու է ականջ չծակող մլավոցով: Այսպիսով՝ այսքանով, կարելի է ասել, Աղզարյան Հովիկն իր քաղաքական կարիերան ավարտում է, բայց չի զրկվում պատգամավորական ստատուսից ու աշխատավարձից, ինչը «պրինցիպի» նրա համար շահեկան է. մարդն ուղղակի շարուակելու է լավ աշխատավարձ ու պարգևավճար ստանալ, ուրիշ է՛լ ի՞նչ է պետք երջանիկ կյանքի համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3466
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել