Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։ Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը` եւս։ Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով` ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:
Բայց արել են, որ հերթական անգամ հաճոյանան մեր թշնամիներին, հատկապես` Թուրքիային։ Գուցե խառն է նաեւ Արեւմուտքի «մատը», որն արդեն քանի տարի զբաղված է մեր ուժային կառույցները վերաձեւելու, «բարեփոխումներ» անելու գործով, եւ էկոպարեկների ծառայությունն էլ այդ թելադրանքով ու հովանավորությամբ ստեղծված հերթական կառույցն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: