«Չեն փախչի նաև այն ընդդիմադիր քաղաքական գործիչները և ՀԿ-ների հարուստ ղեկավարները, որոնք թաքնվել են իրենց գրասենյակներում բողոքի ակցիաների ժամանակ», - ասել է նա:
Կոբախիձեի խոսքով՝ ընդդիմության առաջնորդները, որոշ լրագրողներ և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն ընդգրկված են տեղի ունեցող գործընթացում:
«Նրանք օգտագործեցին իրենց վերջին ռեսուրսները, բայց դա չհանգեցրեց «ազգային մայդանին»», - հավելել է նա:
Կոբախիձեն հիշեցրել է, որ ընդդիմությունը փորձել է քաղաքականացնել կրթական համակարգը, ներխուժել և գրավել հեռուստատեսությանը։
«Եթե նախկին իշխանությունը վերադառնար խորհրդարանական ընտրություններից հետո, ապա իրական պատերազմ կսկսվեր, ոչ թե դրա իմիտացիա», - եզրափակել է նա։Բողոքի հերթական ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու հարցը մինչև 2028 թվականը չի ներառվի օրակարգում։ Սա առաջացրել է ընդդիմադիրների զայրույթը: Ցուցարարները քարեր, շշեր, այդ թվում՝ դյուրավառ խառնուրդներ, ճայթրուկներ են նետել խորհրդարանի շենքի վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերն օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Վրաստանում ավելի քան մեկ ամիս է՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են մտել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հայտարարել են, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները և կոչ են արել աջակիցներին դուրս գալ փողոց։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, նույնպես կոչ է արել ցույցեր կազմակերպել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել