Ավտոբուսի գործադուլավոր վարորդների հետ հանդիպման է գնացել Թևանյան Անդոն՝ հասկանալու՝ ինչն ինչոց է, ինչ կարելի է ակնկալել: Այդ գործադուլը փաստի առաջ է կանգնեցրել երևանցիներին, բայց հատկապես փաստի առաջ են քաղաքապետարանում, որը, փաստորեն, բախվում է բավական լուրջ մարտահրավերի. գործադուլավորների կողմից արված այս ակցիան կարող է վարակիչ լինել մյուսների համար ևս:

Անդոն, որ իրեն դրել է պայքարողի տեղ, արդյոք կկարողանա՞ օգտվել առիթից: Ակնհայտ է, որ մի խումբ վարորդների կողմից իրականացվող գործադուլը շատ ավելի արդունավետ ձև է՝ իշխանություններին ստիպելու վերանայել իրենց մոտեցումները, քան այն հազարավոր ստորագորությունները, որ Անդոն իբր հավաքել է այս ընթացքում: Հետևաբար՝ Անդոյի կողմից կլիներ բավական համարձակ քայլ, եթե կոչ աներ բոլոր վարորդներին գնալ գործադուլի՝ հին՝ փորձված վճարային համակարգին վերադառնալու համար: Գուցե քաղաքը կաթվածահար լիներ, բայց հենց դա կլիներ իրական պայքար, այլ ոչ թե ստորագրություն հավաքելն ու դրանով փիառվելը: Այսինքն՝ Անդոն կարող էր գեներացնել մի ողջ շարժում՝ իրական ու արդար պահանջով՝ ունենալով դրա համար հիմքեր:

Բայց Անդոն, իհարկե, չի գնա նման ռիսկի, քանի որ նրա խնդիրն իրականում «շառից հեռու» ոճով պայքարի իմիտացիա ստեղծելն է ու հետագայի համար իբր քաղաքական դիվիդենտներ հավաքելը: Նա չի սիրում արկածախնդրություն, ուստի դժվար թե համարձակվի Ավինյան Տիկոյի գլխին սարքել. հրահանգ չի ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել