Սիմոնյան Ալենը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հավատարմության երդում է տվել Նիկոլին՝ ասելով, որ եթե իրեն Նիկոլը խնդրի այն, ինչ որ խնդրեց Աղազարյան Հովիկին, ինքը մեկ վայրկյան անգամ չի հապաղի:

Ալենը, որ Աղազարյան Հովիկին «մտցրել է կեղտաջուրն ու հանել» ժամանակին Նիկոլին մրցակից էր դարձել կամ գոնե նման տպավարություն էր ստեղծվել: Հետո Նիկոլը ձևը գտավ՝գյամերը քաշելու, ու Ալենը հասկացավ, որ «պերեբարշիտ է արել:

Ալենի՝ Նիկոլին հնազանդության երդում տալու բուն դրդրապատճառը մորթապաշտությունն է հանդիսանում: Փորձում է լիզել, որպեսզի Նիկոլը իրեն էլ մի խնդրագիր-SMS չուղարկի «WatsApp»-ով՝ փաստի առաջ կանգնեցնելով: Բայց Ալենն այսքան ժամանակ չի հասկցել, որ Նիկոլին մտնելն օգուտ չի բերում կամ հազվադեպ է արդյունավետ լինում. Աղազարյան Հովիկից շատ ու հաճույքով ոչ ոք Նիկոլին երբեք չի մտել, բայց մարդը բռնեց ու հենց նրան թիրախավորեց՝ ինքնամաքրվելու պատրվակով:

Այնպես որ՝ Ալենը կարող է շատ չսապոնվել. Նիկոլի մոտ դա չի անցնում, ընդհակառակը՝ հաճախ հակառակ էֆեկտի է հանգեցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել