ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքը սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսել ե՞ս մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք ի՞նչ է կատարվում»:
Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողները ադրբեջանական օգտատերեր են, այն է, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ:
Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են:
Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար:
Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են:
Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում կլուբնիկ-մայկա-տռուսիկ մակարդակում:
Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչպիսի սնանկ վիճակում են:
Возможно, это изображение 1 человек и Арктика
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել