Մի հարց՝ իսկ ժողովուրդն ինչպե՞ս պետք է ազատի Նիկոլին պաշտոնից, բացառապես հերթական ընտրությունների միջոցո՞վ, թե՞ հընթացս հիասթափվելու դեքում նաև այլ ձևերով՝ նկատի ունենալով այն, թե ինչպես է Նիկոլը ժամանակին իշխանության եկել. 2017-ի ընտրությունները ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենաիդեալականն էին, բայց դա չխանգարեց արկածախնդիրներին երկրում հեղափոխություն անել:
Ընդդիմադիր բոլոր շարժումների ժամանակ հսկայական թվով ժողովուրդ է դուրս գալիս փողոց ու պահանջում իշխանությունների հրաժարականը, դա հաշիվ չէ՞, թե՞ այդ դեպքում Նիկոլն ունի պլան «բ»՝ ժողովրդի ուղղությանբ նետվող նռնակների կամ բամզահազար ոստիկանական զորքերի տեսքով: Տեսանք, չէ՞, ինչ եղավ ամռանը, երբ ժողովուրդը փորձում էր արտահայտել իր դիրքորոշումը,արդար ցասումը:
Նիկոլն իրական բռնապետ է, և տվյալ դեպքում ժողովրդի անվան արծարծումը որևիցե լեգիտիմություն ՔՊ-ին չի հաղորդում, այլ միայն ընդգծում է դրա հակաժողվրդական ու հակաժողովրդվարական էությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3404
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել