Իսրայելն Իրանում միջուկային օբյեկտ է ոչնչացրել հոկտեմբերին պատասխան հարվածի ընթացքում: Այս մասին գրում է  Axios-ը:

Պարբերականի տվյալներով ՝ խոսքը Փարչինում հույժ գաղտնի հետազոտական բազայի մասին է, որը կապված է միջուկային զենքի մշակման հետ:

Հաղորդվում է, որ օբյեկտը, որը նախկինում համարվում էր ոչ ակտիվ, իրականում գործում էր:

Axis-ը վկայակոչում է երեք ամերիկացի պաշտոնյաների, մեկ գործող իսրայելցի պաշտոնյայի և մեկ նախկին պաշտոնյայի: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել