Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման  գործերով, որոնցով անցնում է որպես մեղադրյալ, հայտնում է Times of Israel-ը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լսումները տեղի են ունենում Թել-Ավիվի Յաֆֆայի շրջանային դատարանի ստորգետնյա դահլիճում:

Վերջին ամիսներին Նեթանյահուն բազմիցս փորձել է հետաձգել ցուցմունք տալը, սակայն սպառելով բոլոր հնարավորությունները՝ ստիպված է եղել ներկայանալ դատարան: Նա հերքում է իրեն առաջադրված խարդախության, վստահության չարաշահմանր ամենալուրջը՝ կաշառակերության մեղադրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել