Իրանում Ադրբեջանի դեսպանությունում դեկտեմբերի 15-ից կվերսկվի հյուպատոսական գործունեությունը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Ավելի վաղ, մեկուկես տարվա ընդմիջումից հետո, հուլիսի 15-ին գործունեությունը վերականգնել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը։

Ադրբեջանի դեսպանության անձնակազմը Թեհրանից հեռացել էր այն բանից հետո, երբ 2023թ. հունվարի 27-ին ինքնաձիգով զինված Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն ներխուժել էր դեսպանություն եւ գնդակահարել պահապաններին։ Արդյունքում՝ զոհվել էր դեսպանության մեկ, վիրավորվել երկու աշխատակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել