«Բագրատաշեն» մաքսային անցման կետում կանխվել են չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձեր։
Մեկ դեպքով Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են 3 կգ 16 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, մյուս դեպքով քաղաքացու պայուսակից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։
Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել