Բորիկը, որ հանդես է գալիս իբր որպես ընդդիմություն կամ ընդդիմությանը սպասարկող ԶԼՄ-ի խնբագիր, փաստացի զբաղված է ՔՊ-ին գահին ամրապնդելով, բայց դա անում է մի փոքր ավելի նրբանկատորեն, քան նրանք, ովքեր փող են ստանում ասենք անձամբ Գռզոյից: Բորիկը ջանում է համոզել, որ Նիկոլին փոխելուց հետո ոչինչ փոխել չի ստացվելու, քանի որ այս աղետալի իրավիճակի մեղավորը ոչ թե իշխանություններն են՝ իրենց հակահայ բնույթով, այլ ասենք աշխարհաքաղաքական իրավիճակը:
Սա կեղծիք է իրականում. աշխարհաքաղաքականությունը՝ աշխարհաքաղաքականություն, բայց չափազանց կարևոր է այն, թե այդ ամենի մեջ որ իշխանությունը որ երկրի համար է աշխատում: Օրինակ՝ Նիկոլը հիմա աշխատում է Անկարայի համար, ինչը ձևավորում է շատ կոնկրետ աշխարհաքաղաքական կոնյուկտորա Կովկասում, մինչդեռ եթե Նիկոլի փոխարեն Հայաստանում իշխեին հայրենասիրական ուժերը, բոլորովին այլ իրավիճակ կլիներ տրածաշրջանում՝ոչ թե Թուրքիայի, այլ մեր ու մեր բնական դաշնակիցների շահերց բխող: Սա նշանակում է, որ նվազագույնը հնարավոր կլիներ դիմակայել Թուրքիայի տարածաշրջանային ինտերվենմցիային, ինչն էլ, բնականաբար, կօգներ չթաղել արցախյան հարցն այնպես, ինչպես դա արեց Նիկոլն Իլհամի պատվերով:
Ի՞նչ կլինի, եթե իշխանափոխություն լինի Հայաստանում հենց հիմա: Գուցե վաղն Արցախը չդառնա անկախ պետություն, բայց դրական գործընթացն անխուսափելի կդառնա, ամենաքիչը Հայաստանը ձեռք կբերի պայմանագրաունակ իշխանություն՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով: Իսկ արդեն համապատասխան բարենպաստ աշխարհաքաղաքական իրավճակում, իսկ մենք ապրում ենք հույժ հարափոփոխ աշխարհում, Հայաստանը կարող է և վերագրավել Արցախն ու պատմություն կերտել՝ խառնելով բազմաթիվ խաղացողների խաղաքարտերը:
Բայց քանի դեռ Նիկոլն է Հայաստանի վարչապետը, Բորիկն էլ՝ իբր պրոպագանդիստը, թուրքերին այս իմաստով ոչինչ չի սպառնում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3390
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել