Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել, ըստ որի հաշմանդամություն ունեցող անձին ՍՏԻՊՈՒՄ ԵՆ տեղափոխվել իր սայլակից աթոռ կամ այլ սայլակ՝ իր սեփական սայլակի անվտանգության ստուգումն իրականացնելու համար։ Անձամբ փորձեցի համոզել անվտանգության աշխատակիցներին, որ դա անընդունելի և սխալ պահանջ է, քանի որ աշխարհի բոլոր օդանավակայաններում (ներառյալ «Զվարթնոցը») կան սայլակի ստուգման այլ ձևեր (օրինակը բերված է լուսանկարում)։ Սակայն բացատրություններս և վրդովմունքս ոչ մի արդյունք չտվեցին, և ես ստիպված էի ենթարկվել այդ ապօրինի պահանջին և տեղափոխվեցի, որպեսզի սայլակս «ստուգեն», այլապես ուղղակի կուշանայի թռիչքից։
Պահանջում եմ անհապաղ վերացնել հաշմանդամություն ունեցող անձի սայլակի ստուգման աբսուրդային՝ անձի համար վտանգավոր և արժանապատվությունը ոտնահարող «կարգը» և վերագործարկել նախկինում գործող ընթացակարգը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/unisonngo/posts/pfbid0Lj7Fu6x7ux65Y4hv3KcYZ4V1amhu5Z18uW8v9Vdv1hrHXNKxaK8CxYLFCzfgAmazl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել