Մուրազի Բորիկը սեփական լրատվականի միոջոցով փորձել է տարածել այն միֆը, թե արցախյան վերջին պատերազմում արձանագրված պարտության հարցում Նիկոլի անձի գործոնը գրեթե զրոյական դեր է խաղացել. իբր պարտվել է ոչ թե Նիկոլը, այլ Հայաստանը: Այսինքն՝ փորձել է համոզել, թե եթե Նիկոլը չէ, ասենք Ալեքսանդր Մեծն էլ լիներ Հայաստանի ղեկավարը, Հայաստանը պարտվելու էր, իսկ բոլոր այն ընդդիմադիրները, որոնք այլ տեսակետ ունեն, խաբեբաներ են:

Հարց է առաջանում՝ եթե Նիկոլի մեղքն արձանագրված պարտությունում պրակտիկորեն զրոյական է, ապա է՛լ ինչո՞ւ են նրան քննադատում կամ դավաճան համարում, Նիկոլի մեղքը ո՞րն է, արդեն պատմություն դարձած թրա՞շը…

Բորիկը մանիպուլացրել է՝ հերթական անգամ թելելով Նիկոլի թելը: Բայց ինչո՞ւ է նա դա արել: Արել է, որպեսզի հարվածի ընդդիմությանը. Բորիկը պայքարում է ոչ թե Նիկոլի, այլ խորհրդարանական ընդդիմության դեմ՝ թերևս երրորդ ուժ ներկայանալու ձգտմամբ՝ Թևանյան Անդոյի հետ միասին:

Հայաստանն այսօր այս խայտառակ վիճակում է հենց միայն այն պաճառով, որ Նիկոլը 2020-ի հոկտեմբերին չհամաձայնվեց կանգնեցնել պատերազմը՝ շատ լավ իմանալով դրա վերջնարդյունքը: Միայն այս փաստը բավական է՝ բորիկների տխմար թեզերը «ջրելու»՝ է՛լ չասած այն մասին, որ Նիկոլի մեղքով ջուրը լցվեց նախկին իշխանութուների թողած ողջ դիվագաիտական ժառանգությունը՝ սեփական կետից սկսելու պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել