AMRA - life Telegram ալիքը հայտնում է, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, Աբխազիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարը, Անվտանգության խորհրդի, ՆԳՆ ղեկավարները, ինչպես նաև որոշ պատգամավորներ լքել են կառավարական շենքերի համալիրը։ Հաղորդվում է նաեւ, որ ինքնահռչակ հանրապետության վարչապետը լքել է նախագահի աշխատակազմը։ Բողոքի ցույցը շարունակվում է, ցուցարարները վանկարկում են «դասալիք»։ Գրեթե բոլոր պատգամավորները լքել են խորհրդարանը, ինչպես և Անվտանգության խորհրդի քարտուղար Ռաուլ Լոլուան:

Ընդդիմությունն ամբողջությամբ գրավել է խորհրդարանի դիմացի բակը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել