Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը Նիկոլը, ֆետիշացնելով գույքահարկի նշանակությունը, հայտարարել է, որ դրանից խուսափելը ապապետական երևույթ է, իսկ գույքահարկից խուսափելու հարցում օգնություն ցուցաբերելը նույնն է, թե ընտանիքը ստեղծի պայմաններ, որ տան աշխատողները իրենց աշխատավաձի մի մասը ծախսեն ոչ ընտանեկան նպատակներով:

Նիկոլը շատ լավ, պատկերավոր կերպով, հաճախ ալեգորիկ եղանակով ներկայացնում է, թե որքան կարևոր է պետության առաջ հարկային պարտավորոթյունները կատարելը, ընդ որում՝ նույնիսկ այն դեպքում, երբ այս կամ այն հարկատեսակն անհասկանալիորեն բարձր է կամ խիստ անտրամաբանական է դրա գոյացման մեխանիզմը: Օրինակ՝ հայտնի է, որ իշխանությունները պատրաստվում են, մասնավորապես, Կենտրոն համայնքում գտվող անշարժ գույքի սեփականատերերից հսկայական գույքահարկ գանձել, ինչի պատճառով շատերը ստիպված վաճառելու են Կենտրոնի իրենց տներն ու հեռանան արվարձաններ: Սրան Նիոլը բացատրություն ունի՞, թե հատուկ են անում, որ Կենտրոնը հայաթափվի:

Մինչդեռ խնդիրը ոչ այնքան վճարել-չվճարելն է, որքան՝ այն հարցը, թե ուր են հոսում վճարված միջոցները ու հատկապես ում գրպանը: Կամ ինչպե՞ս կարող էր մի իշխանություն, որ 2018-ին հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նմանօրինակ առակներ պատմել հարկերի ու տուրքերի մասին:

Լրիվ բնական է. ժամանակին Արցախն էլ էր Հայաստան, իսկ թե հիմա ինչ է, Իլհամը՝ վկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել