Tert.am-ը գրում է․

Եթե անգամ կան նման մարդիկ, նրանց չի հաջողվում. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կան մարդիկ, որոնք փորձում են սեպ խրել Ավինյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մեջ:

Ավինյանը հերքեց, թե թիմում թևերի են բաժանված: «Քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունում և դրանք նորմալ են»:

Հարցին էլ՝ Անդրանիկ Քոչարյանի հետ որևէ խնդիր ունի՞, նա ասաց. «Ես անձնական խնդիր որևէ իմ թիմակցի հետ չունեմ: Այն խնդիրները, որոնք կան թիմի ներսում, քննարկվում են թիմի ներսում»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել