Իրան այցելությունից խիստ ոգևորված Մուրազի Բորիկը սեփական ֆեյսբուքյան էջում ինքնաթիռի ֆոնին արված իր լուսանկարն է հրապարակել ու հեգնել. «Նախկինների թալանածով արդեն ծառայողական ինքնաթիռ ունեմ»:
Բորիկը, որ փորձել է ներկայանալ որպես հալալ քրտինքով ապրող ու որևէ մեկից արատավոր կախում չունեցող «ռաբածյագ», յուր լուսանկարի համար սխալ ֆոն է ընտրել. նախկիններին նա պարտական է ոչ թե ինքնաթիռ ունենալու, այլ խմբագիր լինելու ու դրանից բխող «պրիվիլեգիաների» համար. չլիներ նախկին իշխանությունների բարի վերաբերմունքը,, Բորիկն այսօր թերևս նախրապան կարող էր լինել կամ էլ ասենք տոմսավաճառ:
Ուղղակի ափսոս, որ սրա նմանները չեն հիշում իրենց բարերարներին, ուտում են ու «կտուցը քսում» ասֆալտին: Բորիկն իրականում կարող է շուտով ինքնաթիռ էլ ձեռք բերել՝ կախված նրանից, թե Նիկոլի օգնությամն ինչ ինտենսիվությամբ կքամի սեփական հովանավորներին: Այնպես որ՝ ինքնաթիռի ֆոնին հրապարակված լուսանկարը կարող է և մարգարեական դառնալ, եթե, իհարկե, Նիկոլը մնա իշխանության՝ օգնելով բորիկին՝ օգտագործվելու որպես խոսող բերան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել