ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ցավակցություն է հայտնել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված:
«Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք պատրաստ ենք օգնել Ղազախստանին և Ադրբեջանին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ վթարից զոհվել է 38 մարդ, հոսպիտալացվել է 29-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել