Հարցին՝ եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնում, ինչո՞ւ դուրս չեն գալիս օկուպացված տարածքներից, ՔՊ-ական Ղազարյան Սոնան, լեգիտիմ համարելով այդ բոքոքը, միաժամանակ շեշետել է, որ իրենք որոշել են գնալ «փուլային տարբերակով»՝ ի տարբերություն ընդդիմության մատնանշած փաթեթային ուղու, քանի որ, ըստ Սոնայի, կյանքը ցույց է տվել, որ փաթեթային տարբերակն իրեն չի արդարացրել:

Սոնիկլի փուլային տարբերակն իրականում ենթարդում է ամեն ինչ՝ ոչնչի դիմաց: Ադրբեջանը ոչինչ չի զիջելու. Իլհամը բազմիցս հայտարարել է, որ բանակցում են՝ բացառապես Ադրբեջանի պայմաններով փաստաթուղթ ստորագրելու միտումով: Նիկոլը տվեց տավուշի բնակավայրերը, փոխարենն ի՞նչ ստացավ, Իլհամը դուրս բերե՞ց իր զորքերը օկուպացված տարածքներից: Վաղը տալու է Տիգարնաշենն ու էլի որոշ տարածքներ ու կտրելուէ Սյունիքը, թուրքերը դո՞ւրս են գալու գրաված հողերից: Ոչ ոք ոչ մի տեղից դուրս չի գալու, և այդ մասին թշնամին բազմիցս է ասել, ինչին ի պատասխան Հայաստանի իշխող շրջանակներից ոչ մի արձագանք չի եղել: Իլհամը փուլայինով ստանալու է եղած-չեղածը, հետո պատերազմ սկսի՝ ռազմավարական իմաստով շատ ավելի բարենպաստ դիրքերում գտնվելով: Ազերիների կողմից փուլային տարբերակի ողջունվելն ունի հեռահար նպատակներ, իսկ թե որոնք են դրանք, հայտնի է բոլորին՝ «Արևմտյան Ադրբեջանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել