Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։ Հիշենք․ հայկական արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին։ Այդ փաստը թմբկահարել էին երկրով մեկ, հպարտացողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը կառավարության նիստում ասել էր. «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»: Վ․ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարի պաշտոնից ազատվել է 22-ի մարտի 11-ին, բայց նրա ժամանակ էր սկսվել գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել