Գյումրու ավագանու 33 անդամից 14-ը «Բալասանյան դաշինքից» էին, հիմա, փաստացի, ավագանին ունի 19 անդամ, որոնցից 11-ը ՔՊ-ն է, 2-ական մանդատ ունեն «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն, 4 անդամ` «Զարթոնք» կուսակցությունը։ Ավագանու նիստի համար պետք է քվորում ապահովվի` 17 անդամ ներկա լինի։
Ըստ տեղեկությունների՝ առայժմ չի հաջողվում մարդաորսը: Եթե այսպես շարունակվի, ըստ ամենայնի, Գյումրիում 3 ամիս անց արտահերթ ընտրություն կնշանակեն, քանի որ ՏԻՄ օրենքը սահմանում է՝ եթե ավագանին 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում, կառավարությունը լուծարման որոշում է կայացնում, օրենքով պարտադիր է ամիսը մեկ անգամ նիստ հրավիրելը։ Եթե նիստեր չգումարելու հիմքով ավագանին լուծարվի, ապա արտահերթը մոտավոր հաշվարկով կընկնի մարտի կեսերին։ Ի դեպ, կարող են նաեւ նիստ գումարել, քաղաքապետի ընտրություն անել ավագանու կազմից, բայց դա քիչ հավանական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել