Նիկոլի աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկն ԱԺ-ում հստակեցրել է, որ պատրաստվում են ռեինկարնացիայի ենթարկել երբեմնի Հանրային խորհուրդը. դրա հետ կապված փաստահավաք հանձնաժողով ստեղծելու նախագիծն ԱԺ-ում է, որ դառնալու է ռեստարտ Հանրային խորհրդի համար, իսկ այն հավելյալ ծախսերը, որոնք կպահանջվեն Հանրային խորհրդի համար, անպայմանորեն կարվեն:

Գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունների օրոք այդ ժամանակվա ընդդիմությունը, որի ռուպրն էր Հայաստանն ու Արցախը թուրքին տված Նիկոլը, բազմաթիվ անգամ քննադատել է նման խոհրդի գոյության փաստը՝ այն հռչակելով որպես իշխանութուններին կցորդ անպիտան կառույց: Հիմա նույն գետը Նիկոլն է մտնում,փաստորեն,քամուն տալով պետության փողերը: Թե ովքեր են մաս կազմելու այդ խորհրդին,արդեն իսկ կարելի է կռահել. Հակոբյան Աննայի ֆանատներն են լինելու այնտեղ՝ փորձելով լեգիտիմոթյուն հաղորդել ՔՊ-ական իշխանութուններին ու նրանց կողմից կայացվող որոշումներին:

Նիկոլ գնում է Հանրային խորհդի ստեղծման ճանապարհով, քանի որ լեգիտիմության խնդիր ունի, և քանի որ պետական միջոցների վրա թքած ունի, ի՞նչն է խանգարում ՔՊ-ին հարստացնել սեփական համակիրներին հարկատուների հաշվին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել