Եռաբլուրում ԵԿՄ ղեկավար Միքայելյան Սասունի արտահայտած այն միտքը, թե ինքը կողմ է սահմաանզատմանը, քանի որ Հայաստանը չունի որևիցե հնարավորություն՝ կռվելու Ադրբեջանի դեմ, բացասական արձագանք է գտել հասարակական-քաղաքական շրջանակներում: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե որևիցե հնարավորոթուն չունենք, բա հետպատերազմյան շրջանում Սուրիկը բացառապես «մո՞ւկ է տշում», բա Անդոնի ճոխ ու իքնավստահ հայտարարություննե՞րը, բա զենքի գնումնե՞րը…
Հարկավոր է, սակայն, հասկանալ, թե Սասունին հատկապես ինչն է ստիպել նման հայտարարություն արել: Նա դա ասել էր՝ ելնելով ոչ թե բանակի ռեալ իրավիճակից, որը, իհարկե, նախանձելի չէ, այլ սեփական քաղաքական շահերից. Նիկոլն է այդպես ուզում, որպեսզի հանրությանը մատուցվի, թե իբր այնքան անճար ու անօգնական ենք, որ զիջելուց բացի ուրիշ ոչնչի ընդունակ չենք: Նիկոլին այդպես են հրամայել թուրքերը, Նիկոլն էլ այդպես է հրամայում իր թիմակիցներին, որոնցից մեկն էլ Միքայելյան Սասունն է, որ շարունակում է ներսից կրծել «Երկրապահը»՝ հանուն սեփական ֆինանսների:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3322
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել