Հայաստանը մնում է ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության կարեւոր մասնակիցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ ձեւաչափին, բայց եւ այնպես, Հայաստանը դեռեւս շատ կարեւոր մասնակից է ե՛ւ ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից եւ՛ Հայաստանը, ե՛ւհայ ժողովուրդը մեծ դիվիդենդներ են ստանում։ Հետեւաբար, դա երկկողմ ուղղություն է։ Դրանում շահագրգռված են թե՛ ԱՊՀ-ն, թե՛ մեր հայ ընկերները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս անգամ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրի համալիրում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել